HBO-ն «Գահերի խաղ» հեռուստանախագծի 10-ամյակի առթիվ 73-ժամյա դրամահավաք-մարաթոն կկազմակերպի
Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը նշում է իր «Գահերի խաղ» (Game of Thrones) կուլտային հեռուստանախագծի 10-ամյակը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը` մանրամասնելով, որ հեռուստանախագծի «երկաթե տարեդարձի» առթիվ մեկ ամիս շարունակ թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվելու:
Տոնական արշավը կմեկնարկի երկուշաբթի օրը՝ HBO Max-ի տեղեկատվական հարթակի (Games of Thrones Spotlight Page) գործարկմամբ:
Games of Thrones Spotlight Page-ում ներկայացված կլինեն նախագծի երկրպագուներին հետաքրքրող տեղեկություններ։ Հեռուստանախագծով վերջերս հետաքրքրվողների համար կան ծանուցումներ հիմնական կերպարների մասին, որոնք բնակվում են Ուեսթերոսի կախարդական աշխարհում: Այստեղ ներկայացված կլինեն բազմաթիվ հարցազրույցներ, կուլիսային տեսարաններ և այլ տեղեկատվություն, որի մեծ մասը նախկինում չի թողարկվել։
Բացի ամենօրյա անդրադարձներից, տեղի կունենա նաև 73-ժամյա մարաթոն, որի ընթացքում 73 ժամ անընդմեջ կցուցադրվեն հեռուստանախագծի 73 մասերը՝ միաժամանակ գումար հավաքելով նախապես ընտրված բարեգործական կազմակերպությունների համար: Մարաթոնը սկսվելու է ապրիլի 10-ին առավոտյան ժամը 10-ին։ Հեռուստանախագծի աշխատակազմը երկրպագուներին ուղղորդելու են Women for Women International, World Central Kitchen, Conservation International, International Rescue Committee, UNICEF, FilmAid International, SameYou, Royal Mencap Society, National Urban League և Trevor նախագիծերի համար դրամահավաք իրականացնելուն։
Մինչդեռ ամսվա վերջում երեք ամուսնական զույգ, որ իրենց հարսանիքը կազմակերպել են հեռուստանախագծի թեմայով, հեռուստաընկերության կողմից անակնկալ նվերներ են ստանալու։
Ավելին․․․