Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
Region

Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն հստակ դիր­քո­րո­շում Ղա­րա­բա­ղի հար­ցում, ինչն էլ ավե­լի անո­րոշ է դարձ­նում իրա­վի­ճա­կը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Լեռնային Ղարաբաղում երերուն խաղաղություն է՝ զարգացման անորոշ հեռանկարով» վերնագրով հոդվածում գրում է, որ գրեթե հինգ ամիս է անցել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հռչակումից հետո: Ընդհանուր հայտարարություններին հաջորդել են որոշակի գործողություններ և կոնկրետ քայլեր, բայց դրանք դեռ չեն հանգեցրել առճակատման լուծման հարցում դիրքորոշումների մերձեցման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը լուծված է: Հայաստանի իշխանությունները հակառակ կարծիքին են և բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը չի լուծվել: Լեռնային Ղարաբաղում երերուն կայունությունը պահպանվում է միայն ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ: Երկու կողմերի վերլուծաբաններն էլ ավելի զգուշավոր և պակաս լավատեսորեն են գնահատում հակամարտության կարգավորման հարցը:

Հայ փորձագետները միանշանակ կարծում են, որ հակամարտությունը լիովին կարգավորված չէ և չի կարգավորվի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բաքվում խոսում են ԼՂՀ-ի ողջ տարածքը Ադրբեջանի հետ ամբողջովին ինտեգրելու անհրաժեշտության մասին: «Չնայած Ադրբեջանի նախագահը վստահ է, որ հակամարտությունն արդեն լուծված է, բայց հասկանալի է, որ կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ: Այդ մասին խոսում է հայկական կողմը, դրա մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահը: Ուստի կարելի է ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ: Դժվար թե հայ հասարակությունը համաձայնի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի անկախությանը: Այնպես որ, հակամարտությունը լուծված չէ», ritmeurasia.org-ին ասել է հայ փորձագետ Հայկ Խալաթյանը:

Փորձագետը չի ակնկալում առաջիկա տարիներին հակամարտության սրում, քանի դեռ ռուս խաղաղապահները այնտեղ են, բայց նաև չի բացառում, որ դա կարող է պատահել, երբ ավարտվի նրանց՝ այնտեղ գտնվելու ժամկետը: «Վերջին իրադարձությունները հաստատել են, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակվելը նույն պետության տարածքում անհնար է: Ճանապարհներ բացելու մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային հուշարձանները, և դա ցույց է տալիս, որ, չնայած «գեղեցիկ» խոսքերին, Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ նրանց պետք է տարածք առանց հայերի», - շեշտել է Խալաթյանը:

Ըստ մեկ այլ հայ վերլուծաբան Հրանտ Միքայել յանի, այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երերուն հավասարակշռություն, որը պահպանում են ռուս խաղաղապահները: «Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում առկա է զարգացման ներուժ ինչպես սրման, այնպես էլ կարգավորման ուղղությամբ, չնայած այս պահին շատ քիչ բան է արվել հակամարտության կարգավորման համար:Երբ կան տարաձայնություններ, և կողմերը հետապնդում են տարբեր նպատակներ, դժվար է ասել, որ հակամարտությունը վերջապես լուծված է: Ավելին, այսօր Լեռնային Ղարաբաղում երերուն հավասարակշռություն է, քանի որ մի կողմից կան ռուս խաղաղապահներ, որոնք պահպանում են այդ հավասարակշռությունը, իսկ մյուս կողմից` Ադրբեջանը նրանց ներկայության համար վերջնական մանդատ չի տվել», - ասել է նա: Ըստ Միքայելյանի, ներկայումս Հայաստանի իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ինչն էլ ավելի անորոշ է դարձնում իրավիճակը: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Վելիզադեի, վերջերս ինչպես Հայաստանի վարչապետից, այնպես էլ այլ պաշտոնատար անձանցից դրական լուրեր են լսվում, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևորության մասին...

 

«Հիմա երկխոսության սկիզբն է, և կողմերը շատ երկար ճանապարհ ունեն անցնելու, կան գովելի պահեր, որոնք կողմերին հնարավորություն են տալիս ներգրավվել ընդհանուր գործընթացներում:Օրինակ՝ Հայաստանի և Նախիջևանի միջով երկաթուղային հաղորդակցության վերակենդանացումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից, և քանի որ կողմերն ունեն ընդհանուր շահեր, սրումն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը», - բացատրել է Վելիզադեն:

Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետը չի բացառում հակամարտությունը վերսկսելու տարբերակը, քանի որ, բացի դրական ձայներից, լսվում են նաև այլ հայտարարություններ: Վելիզադեն վտանգը տեսնում է «հայ քաղաքական գործիչների այն հայտարարություններում, որոնք կոչ են անում վերականգնել Արցախի բանակը և պատրաստվել նոր պատերազմի»:

«Մենք դեռ գտնվում ենք տարածաշրջանում իրավիճակի վերափոխման սկզբնական փուլում: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում խոսվում է մարդկանց խաղաղ գոյակցության պայմանների ապահովման անհրաժեշտության մասին, և այստեղ կան տագնապալի պահեր: Խաղաղ կյանքի վերականգնման և ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը կանգ է առել: Փաստն այն է, որ ականապատված են նշանակալի տարածքներ, բայց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզ չի տրամադրում, հետևաբար գործընթացը դանդաղել է», - նշել է փորձագետը:

Ըստ նրա, հույս կա, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ապրիլին: Բացի այդ, ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանի համար ցավոտ մի հարց՝ ռազմագերիների վերադարձի հարցը:

«Ադրբեջանում այդ մարդիկ համարվում են ահաբեկիչներ, քանի որ նրանք որոշակի գործողություններ են ձեռնարկել նոյեմբերի 10-ից հետո: Ադրբեջանը չունի երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի: Ուստի հայկական կողմը պետք է բոլոր զորքերը դուրս բերելու պարտավորություն ստանձնի», - նշել է Վելիզադեն:

Դատելով երկու երկրների ղեկավարների և վերլուծաբանների մոտեցումներից՝ կողմերի դիրքորոշումների մերձեցում առանցքային հարցերի շուրջ դեռ չի նկատվում: Եվ եթե Հայաստանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը տրվի ինքնորոշման իրավունք, ապա Բաքվում խոսում են Ադրբեջանի հետ լիարժեք վերաինտեգրման անհրաժեշտության մասին: Եվ չնայած տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր ներկայությանը, Լեռնային Ղարաբաղի տարածքը շարունակում է մնալ ժամանակավորապես ավազով ծածկված վառոդի տակառ: