Մոսկվայում մահացել է դերասան Ալեքսանդր Գասպարյանցը
Ապրիլի 4-ին 68 տարեկանում մահացել է դերասան Ալեքսանդր Գասպարյանցը, հայտնում է mir24.tv-ն՝ հղում տալով Kino-Teatr.ru պորտալին, և հավելում, որ դերասանի մահվան պատճառը հայտնի չէ։
Գասպարյանցը ծնվել է 1953 թվականին։ Ավարտել է Մոսկվայի կենտրոնական մանկական թատրոնի դրամատիկական ստուդիան, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի Կապի ռազմական դպրոցը, իսկ 1974-1979 թվականներին ծառայել է Կարպատյան ռազմական շրջանում: 1980 թվականին ազատվել է ծառայությունից՝ հաշմանդամության պատճառով:
1980-ականներին որպես տնօրեն ղեկավարել է հանգստի կենտրոն, եղել է խուլ և կույր երեխաների Զագորսկի մանկատան դաստիարակ: 1988-ին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը:
2000-ականների սկզբին նա սկսել է նկարահանվել ֆիլմերում: Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են «Տնային տնտեսուհի»,« Մատրոնայի էֆեկտը», ինչպես նաև «Հետք» քրեական ֆիլմում:
Ավելին․․․