Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launchesAraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity Ucom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025 AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBank How to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram" With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day Ucom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15 Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership
Photo

«Մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը». Անելյա Գուբրյանը՝ կիսամերկ ֆոտոշարքից հետո տարածված ագրեսիայի, ծնողների ու սիրելիի վերաբերմունքի և իրեն ավելորդություն թույլ չտալու մասին

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր ֆոտոշարք էր իրականացրել, որտեղ մինչև գոտկատեղն առանց հագուստի էր և ձեռքերով փակել էր կուրծքը: Լուսանկարները հրապարակելուց կարճ ժամանակ անց, սակայն, նա հեռացրել է դրանք։

Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան պատմել է համագործակցության, բացասական մեկնաբանությունների, լուսանկարներն իր էջից հեռացնելու, ծնողների և սիրելիի վերաբերմունքի մասին: Անելյան միայն մեկ լուսանկար տրամադրեց ֆոտոշարքից։

«Մոդելային պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ 15 տարեկանից և հենց այդ ժամանակից ծանոթացել եմ մոդելների, լուսանկարիչների հետ: Ծանոթացա նաև Արվին Քոչարյանի աշխատանքներին, տեսա, թե որքան գրագետ ու նուրբ է լուսանկարում, համաշխարհային մասշտաբով ճանաչված է իր ոլորտում: Միշտ ցանկացել եմ, որ նա ինձ ևս լուսանկարի, այս տարի, վերջապես, ստացվեց մեր համագործակցությունը»,- ասաց նա, ապա անդրադարձավ լուսանկարները հեռացնելուն։
Նրա խոսքով՝ հրապարակելուց հետո ագրեսիա է նկատել: «Շատ մեծ ցավով ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայ հասարակությունն ընդունակ չէ տարբերել էսթետիկը վուլգարից: Օտարազգիների դեպքում մարդիկ հիանում են, իսկ իրենցը վատաբանում, ես յուրաքանչյուր ոլորտում դեմ եմ չարախոսությանը և չեմ հանդուրժում ոչ մի չարախոսություն, իմ էջում և իմ հանդեպ ևս չեմ հանդուրժի: Լուսանկարների հրապարակումից հետո մարդիկ սկսեցին իրենց ոչ ճիշտ պահել: Մեծ ագրեսիա նկատեցի, այդ պատճառով էլ հեռացրի լուսանկարները, մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը: Լուսանկարները նուրբ են, էսթետիկ, աշխատել եմ ոլորտի լավագույններից մեկի հետ, առաջին հերթին լուսանկարիչը թույլ չէր տա, որ իր աշխատանքը տգեղ լիներ կամ այլ կերպ հասկացվեր: Ինքս էլ այնպիսի մարդ եմ, որ վուլգար ոչինչ թույլ չեմ տա ինձ: Բաց լուսանկարներ չեմ արել, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ, դա արել եմ մաքսիմալ էսթետիկ ու նուրբ ձևով: Եվրոպայից, Ռուսաստանից, Վրաստանից մոդելային ասպարեզում գտնվող ծանոթներ ունեմ, ովքեր հիացած էին այդ աշխատանքով»,- ասաց նա:  
Դերասանուհին հավատացնում է, որ վատ մեկնաբանություններից չի նեղսրտում, ուղղակի ընդհանուր ագրեսիա է նկատել: «Ինստագրամում երևում է, թե քանի հոգի են այն ուղարկել միմյանց, նոր լուսանկարները շատ մարդիկ էին ուղարկել իրար: Դա հաստատ չէին արել ասելու համար, որ գեղեցիկ ֆոտոշարք է, կոնկրետ քննարկումներ ու քննադատություններ են եղել: Չեմ վախենում, որ ինձ կարող են քննադատել, ուղղակի այստեղ կոնկրետ ագրեսիա կար: Ինձ թվում էր, որ հասարակությունը մի փոքր հանդարտվել է, բայց չարությունն ավելացել է: Եթե այսպիսի լուսանկարներ տեղադրեր ֆրանսիացի դերասանուհի կամ ֆրանսիաբնակ հայուհի, մարդիկ կգովաբանեին: Նեղսրտել եմ միայն, որ ֆոտոշարքը չհասկացվեց, չհասկացան, որ իմ մարդ տեսակը լուսանկարով չի փոխվում, իսկ մարդ տեսակն իմանալ չեն կարող առանց ինձ ճանաչելու»,- ասաց դերասանուհին:

Ըստ Անելյայի՝ ֆոտոշարքն իր համար համարձակ էր այնքանով, որ հասկացել է՝ իր կարիերայում հասել է մի կետի, երբ կարող է աշխատել նման լուսանկարչի հետ, իրեն նման բան թույլ տալ:

Ավելին․․․

Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը