Հաջորդ շաբաթ Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,-կիրակի հաղորդել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Փաշինյանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ նպատակով Հայաստանի վարչապետն այժմ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ: