Մումիաների երթ. Եգիպտոսը պատրաստվում է փարավոնների շքերթին
Կահիրեում տեղի կունենա հին եգիպտական թագավորական 22 մումիաների շքերթ, որից հետո աճյունները կտեղափոխվեն նոր հանգստավայր, հայտնում է AFP-ն: Եգիպտոսը պատրաստվում է իր տեսակի մեջ առաջին «Փարավոնների ոսկե շքերթին», որի ընթացքում 18 թագավորների եւ չորս թագուհիների աճյունները ըստ կարգի կտեղափոխվեն մայրաքաղաքի փողոցներով՝ սկսած հնագույնից:
Յուրաքանչյուր մումիա կցուցադրվի առանձին հարթակում՝ զարդարված հին եգիպտական ոճով: Բոլոր հարթակները հագեցած կլինեն ամորտիզատորներով, որպեսզի Կահիրեով անցնող 40 րոպեանոց ճանապարհորդության ընթացքում «թանկարժեք բեռներից» ոչ մեկին անհավասար ճանապարհները պատահաբար անհանգստություն չպատճառեն: Մումիաների երթը Թահրիր հրապարակում գտնվող Եգիպտական թանգարանից կուղեւորվի դեպի Ֆուստատում գտնվող Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան (NMEC)՝ հրավառությունների եւ պատվո համազարկերի ներքո:
Մայրաքաղաքի հարավում գտնվող նոր թանգարանը 2017-ին իր դռներն է բացել սահմանափակ ցուցանմուշների առջեւ եւ ամբողջովին կբացվի կիրակի օրը, բայց մումիաները հանրային ցուցադրության կհանվեն ապրիլի 18-ից: Ազգային թանգարան հասնելուն պես աճյունները կզբաղեցնեն «փոքր-ինչ բարելավված մասնաշենքեր»,- ասել է Կահիրեի Ամերիկյան համալսարանի եգիպտաբանության պրոֆեսոր Սալիմա Իքրամը: «Ջերմաստիճանի եւ խոնավության վերահսկումը ավելի լավ կլինի, քան հին թանգարանում»,- հավելել է Իքրամը:
Ավելին․․․