Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Video

Աչքիս առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ․ գնդապետ Ղումաշյանի ցավալի հիշողությունները (տեսանյութ)

Yerkir.am-ը գրում է․ Հուշերը սպանում են ինձ, ափսոս մեր տղերքը. «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը վերհիշում է 2020 թվականի Արցախյան պատերազմն ու շեշտում՝ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները դեռեւս չեն տրվել։

«Երկարատեւ մարտերից հետո՝ հոկտեմբերի 22-ին, Արցախից դուրս եմ բերում ջոկատը, 24-ին նորից, զենքը վերցրած, գնացինք, որ մտնենք Արցախ, չկարողացանք անցնել Լաչինը։ Ո՞նց հասկանամ։ Թուրքը, ծափ տալով, հասել էր Լաչին ՝ առանց դիմադրության, ո՞նց հասկանամ։ Շատ-շատ հարցականներ կան։ Հոկտեմբերի 3-ից Ջաբրայիլից հետ են եկել, ես մտածում էի՝ ամսի 8-ից են եկել։ Մի հատ դերասանիկ կա, չգիտեմ` անունն ինչ ա դրել, ամսի 8-ին փախել ա էնտեղից։ Զինվորին լքածները եկել, եսիմ ինչ են խոսում։ Ով խրամատում զինվորի կողքին կանգնած է եղել, չի կարող հերքել իմ խոսքերը»,-պատմում է գնդապետը։

Անձամբ է տեսել, թե ինչպես են պատերազմի թեժ պահին ինչ-որ անձինք, ըստ երեւույթին` բարձրաստիճան պաշտոնյաներ, կռվելու փոխարեն իրենց ունեցվածքը դուրս բերել․ «Կռվի անվան տակ մարդ էին հավաքում իրենց շուրջը, տղերքին օգտագործում էին իրենց եղածը Հադրութից տանելու համար։ Իմ աչքով եմ տեսել այդ ամենը»։

Աբսուրդն այսքանով չի սահմանափակվում։ Ղումաշյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ մի քանի հազար կամավորական զինաթափվել, տեղավորվել է գնդերից մեկում, հրաժարվել բարձրանալ դիրքեր․ «Աչքերս փակեցի, բերանս բացեցի։ Բոլորը լսել են, թե ոնց եմ հայհոյել բոլորին։ Սերյան Օհանյանի հետ համոզում էինք՝ բարձրանալ դիրքեր, չէին գնում։ Երեւանից եկել էին` ծաղիկ հավաքելու»։

Այս առնչությամբ հակասական տեսակետներ են հնչում, շատերը պնդում են, թե կամավորականներին հրաժարվել են տանել դիրքեր: Ղումաշյանը հակադարձում է․ «Ամեն ինչ անկազմակերպ էր, կամավորականների մեծ մասը կռիվ չէր տեսել, հասկանո՞ւմ եք` վախեցած էին բոլորը։ Չէին ենթարկվում հրամանատարությանը։ Իմ ջոկատում կար մի տղա, որը վախից ասաց՝ թողնում եմ` գնամ։ Զենքը պահեցի ճակատին, ասի՝ կսպանեմ հենց հիմա։ Պատերազմից հետո արիության մեդալ ստացավ»։

Մի քանի պատերազմ տեսած գնդապետը վստահեցնում է՝ վախը հաղթահարելը մեկ ակնթարթ է, պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշել քո զինվորին․ «Անօդաչու թռչող սարքերը մեզ չկարողացան վնասել, ես թույլ չէի տալիս երկու հոգի իրար կողք կանգնի»։

Ղումաշյանը կարծիքով՝ անկախ այն իրողությունից, որ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, մեկ է՝ կհաղթեինք այս պատերազմում․ «Իմ հաղթանակը իմ տղերքի, իմ բանակի տարած հաղթանակը նվեր տվեցին թուրքերին, ախր խի՞ չեք ուզում հասկանալ այս ամենը։ Ո՞վ է այդ դավաճանը։ Սա այն վարժարանն է, որը բանակին 600 սպա է տվել, 20 հոգի հերոսաբար զոհվել են այս պատերազմում, զոհվեցին` մեկ մետր անգամ դիրք չտալով, մնացին դիրքերում, դուք հասկանո՞ւմ եք։ Վիտոյին խի՞ եք փնովում, արա', խի՞ եք փնովում էդ տղուն։ Թացն ու չորը խառնել են իրար»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, պետական մյուս այրերի այն տեսակետին, թե պետք է փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, թուրքերին չդիտարկենք որպես թշնամի, Ղումաշյանը կոպիտ է արձագանքում․ «Սրիկայություն է կատարվում այսօր մեր երկրում։ Լեւոնը ասաց՝ լավ տղա եք, պահեք էդ հողերը։ Արա՛, մենք պահինք, խի՞ տվիք մեր հողերը, արա', ասեք հասկանամ։ Էսօր էլ կանգնել ասում են՝ Հայոց ցեղասպանությունը խի՞ եք պետականորեն բարձրաձայնում, ցեղասպանություն եք մոռանալ տալիս, ասում եք՝ թուրքերին մի՛ հիշեցրեք։ Արա՛, այ վիժվածքներ, գնացեք թուրքերի մոտ ապրեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր երկրում, ի՞նչ եք ուզում մեզնից։ Տեղ գյուղից էն կողմ Արցախն ա, Ադրբեջանը չի, Շուշին հայկական ա, ով ասի՝ ադրբեջանական ա, սրիկա ա իմ համար, կապ չունի՝ ով են իրանք, եւ թուրքը մնում է մեզ թշնամի։ Դուք տեսե՞լ եք, թե ոնց է երեխան ընկած թպրտում, հա՞։ Իմ աչքի առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ։ Թուրքն աշխարհի ամենաարգելված զենքերով ռմբակոծեց մեր դիրքերը, մեր կանանց, մեր էրեխեքին, դուք էլ եք ուրեմն թուրք, գնացե՛ք Ադրբեջանում, Թուրքիայում ապրեք։ Սա իմ պապական հողն է, ձերը չի, դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում՝ գերեզման ունենալ, գերեզման այցելել»։

Ավելին․․․