Ադրբեջանը գերիների հարցում խճճվել է ստի մեջ. ՀՀ օմբուդսմեն
Գերիներին չվերադարձնելը եւ մարմինների ու անհայտ կորածների որոնման հարցերում խոչընդոտներ հարուցելը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների հայերի հանդեպ ատելության քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը չի հաստատում գերիների թիվը: Գերիների մեջ, հավանաբար, կանայք կան. Ադրբեջանը սա եւս չի հաստատում:
Նրանց քաղաքականությունը հիմնված է ատելության վրա: «Գերիներին վերադարձնել հրաժարվելով՝ Ադրբեջանը հոգեկան ցավ է պատճառում նրանց հարազատներին եւ փորձում է հասարակության մեջ լարվածություն հրահրել: Ադրբեջանի իշխանությունները սա հրաշալի գիտակցում են, եւ չնայած դրան՝ շարունակում են: Բացահայտ չարաշահում են բոլոր իրավաբանական ընթացակարգերը: Գերիներին ահաբեկիչներ են ներկայացնում եւ այնպես են խճճվել ստի մեջ, որ մերթ ասում են՝ ովքեր նոյեմբերի 9-ից հետո են, ահաբեկիչ են, ովքեր մինչեւ՝ գերիներ, հետո ասում են, որ բոլոր գերիներին վերադարձրել են, հետո ասում են՝ ովքեր մինչեւ նոյեմբերի 9-ն են, նույնպես ահաբեկիչներ են: Նրանք այս սկզբունքով են գործել նաեւ մինչ պատերազմը: Օրինակ՝ «սեւ ցուցակի» գաղափարը: Նրանք այսպես փորձել են Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշեց Արման Թաթոյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․