Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշը
Ֆրանսիական հեղինակավոր Le Monde պարբերականն անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյին, գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը։
«««Թավշյա հեղափոխության» երբեմնի հերոս, 45-ամյա Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է պարտված և նվաստացած Հայաստանի խորհրդանիշ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի դեմ ծանր պարտությունից հետո»,- գրում է պարբերականը:
Հրապարակման մեջ նշվում է, որ նա նա երկիրը ղեկավարում է ինչպես իր թերթը և բնակչությունը չի ներում նրան զգալի տարածքային կորուստների, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորների համար:
«Նա դավաճանեց հեղափոխության արժեքներին և կոտրեց իր ստեղծած հսկայական ոգևորությունը»,- ափսոսանք է հայտնում Հովհաննես Ղազարյանը՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրենը՝ հավելելով, որ նրա համար այժմ միայն կարևոր է պահպանել իշխանությունն ամեն գնով:
Փաշինյանի նախկին համախոհներն այժմ զզվանքով հուսահատ հետևում են հասարակության մասնատմանը: Բոլորն ասում են՝ երկիրը երբեք այսքան մասնատված չի եղել»»,-գրում է ալիքը:
Ավելին...