Եգիպտոսում շենք է փլուզվել. պատճառը՝ լրացուցիչ հարկերն են, որոնք կառուցվել են անօրինական
Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզման արդյունքում առնվազն 5 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Al-Ahram-ը:
Պարբերականի տեղեկություններով, փլուզումը տեղի է ունեցել գիշերը: Այս պահին փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում:
Նախնական տեղեկություններով, շենքը կարող է փլուզված լինել, երկու լրացուցիչ հարկի պատճառով, որը կառուցվել է անօրինական: