Դպրոցում ուսուցչուհին ստիպում էր բերանը օճառով լվանալ, եթե ինքը կամ համադասարանցիներից մեկը հանկարծ արտասաներ «նեգռ» բառը. Ռուբեն Մելիքյան
Շատ տարիներ առաջ մեր ֆակուլտետ էր եկել ԱՄՆ Թենիսի՛ նահանգից մի պրոֆեսոր։ Արդեն լավ չեմ հիշում՝ ինչ էր մեզ սովորեցնում, բայց լավ հիշում եմ, թե ինչպես էր պատմում իր նահանգում հակառասիստական «դրակոնյան միջոցների մասին»։ Պատմում էր, որ դպրոցում ուսուցչուհին ստիպում էր բերանը օճառով լվանալ, եթե ինքը կամ համադասարանցիներից մեկը հանկարծ արտասաներ «նեգռ» բառը։
«Ներազգային ռասիզմի» մասին այսօրվա բարձրաձայնմանս արձագանքները, ցավոք, ցույց տվեցին, որ խնդիրը ոչ միայն գոյություն ունի, այլ արդեն ստացել է շատ մեծ ծավալներ։ Մի կողմից, բազմաթիվ արցախահայեր արտահայտվեցին իրենց պատահած ռասիզմի դրսևորումների մասին, իսկ մյուս կողմից, տարբեր լրատվականների տակ շատ օգտատերեր գրում էին «լավ է արել, քիչ է արել» ու վիրավորում արցախահայերին։