Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժը կորցրած է ճանաչվել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի n 1310-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշումը»,-ասված է որոշման մեջ: