Ազգուտակով՝ պաշտոնյա. Գագիկ Ծառուկյան
Hraparak.am-ը գրում է.
«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի այսօրվա հերոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ, Առինջի միակ դպրոցը նրա անվամբ է: Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և ղեկավարում է «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գիտաարտադրական կենտրոնը: Գագիկ Ծառուկյանի կինն է Ջավահիր Ծառուկյանը: «Յուրաքանչյուր կին իր ընտանիքի հենասյունն է ու ընտանիքում դրական ու երջանիկ մթնոլորտի ապահովողը։ Ամուր ընտանիքներով ամուր է նաեւ պետությունը»,- ասել է Ջավահիր Ծառուկյանը։ Տեր և տիկին Ծառուկյաններն ունեն 6 զավակներ:
Զավակները
Ծառուկյանները ունեն 4 դուստր, 2 որդի: Ռոզա, Գայանե, Էմմա եւ Անահիտ Ծառուկյանները ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանում: Գայանե Ծառուկյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով: Անահիտ Ծառուկյանը այժմ սովորում է ԵՊԲՀ-ում, նրա անունով է կոչվում Առինջ գյուղի պոլիկլինիկան: Գագիկ Ծառուկյանը երկու որդի ունի, կրտսերը՝ Նվեր Ծառուկյանը, դպրոցական է, սովորում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի դպրոցում: Ավագ որդին, մեզ հասած տեղեկություններով, արդեն կամաց ստանձնում է Ծառուկյանների բիզնեսի կառավարումը:
Շարունակությունը` այստեղ