Դավիթ Անանյանը վաճառել է «Մերսեդեսը», «Տոյոտա» գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նախորդ տարի ավտոմեքենաների առքուվաճառք է ունեցել: Ըստ պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրի՝ Անանյանը նախորդ տարվա սկզբին 14 հազար ԱՄՆ դոլարով «TOYOTA LAND CRUISER PRADO 4.0» մակնիշի ավտոմեքենա է գնել, իսկ տարեվերջին 7 հազար 500 ԱՄՆ դոլարով վաճառել իր «MERCEDES–BENZ E 240» մակնիշի ավտոմեքենան:
Անանյանի բանկային հաշիվների վրա նախորդ տարվա սկզբին եղել է 2 միլիոն դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար և 600 եվրո: Տարեվերջին դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 1 միլիոն 200 հազար դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար և 1 հազար 100 եվրո:
Նախարարի տեղակալի եկամուտներն էլ ստացվել են 7 միլիոն 18 հազար դրամ, 35 հազար 470 ԱՄՆ դոլար և 660 եվրո աշխատավարձերից, 15 միլիոն 469 հազար դրամ շահաբաժնից, 882 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 835 հազար դրամ ու 1250 եվրո գումարից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: