Մարուքյանը Լոռվա Թումանյան չդարձավ
2017-ի խորհրդարանական ընտրությունները դեռ երկար կմնան քաղաքական հարթակի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Էական է, որ ՀՀ քաղաքական կյանքում, մինչ 2022 թվականը, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա որևէ նոր համապետական մասշտաբի քաղաքական ընտրություն չի սպասվում: Այս ընտրությունները, հատկապես ռեյտինգային ընտրակարգը, լակմուս էին նաև կուսակցությունների և դաշինքների համար: Սա որոշակի հստակություն մտցրեց նաև նախկին հարցերի վերաբերյալ, թե ով ինչպես է ընտրվել:
Օրինակ, Ելք դաշինքի առաջատար եռյակից Էդմոն Մարուքյանը, դեռ 2012-ին խիստ կասկածելի արդյունքներ գրանցեց, Լոռու մարզի մի մասն ընդգրկող ընտրատարածքներից մեկում` տանելով շուրջ 11 հազար քվե: Այժմ, նա ռեյտինգային կարգով առաջադրված էր ամբողջ Լոռու մարզում: Թվում էր թե, երիտասարդ պատգամավորի նախորդ հինգ տարիների ակտիվ աշխատանքները, անընդհատ հարթակին լինելը, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքները, պետք է որ տպավորիչ արդյունքներ ապահովեին: Բայց արի ու տես, որ նա ստացավ իր նախորդ արդյունքի կեսից էլ քիչ քվե:
Նորից հիշեցնենք, սա այն դեպքում, երբ առաջադրվել էր ամբողջ մարզում, ոչ թե մարզի մի մասն ընդգրկող ընտրատարածքում: Նման օրինակները, դեռ նախկինում կուտակված շատ հարցերի պատասխաններ կտան, սակայն ժամանակից առաջ չընկնենք և սպասենք զարգացումներին:
Ատոմ Ոսկանյան, Armenia24.info