«Որ շլյապա ես դրել, պիտի չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել». ժողով SAS-ում (ձայնագրություն)
Hayastan24.com կայքի տրամադրության տակ է հայտնվել «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին: