Կարեն Թամազյանը 38 հազար դոլար վարկ է վերցրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը 35 միլիոն դրամից ավելի փոխառություններ է հայտարարագրել: Այդ մասին տեղեկանում ենք փետրվարի 14–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված Թամազյանի՝ 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Թամազյանը հայտարարագրել է 5 միլիոն 501 հազար դրամ, 25 հազար ամերիկյան դոլար և 35 հազար եվրո փոխառություններ:
Նրա տարեկան դրամական միջոցները կազմել են 13 միլիոն 200 հազար դրամ, 27 հազար ԱՄՆ դոլար և 24 հազար եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 27 միլիոն 220 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար: 6 հազար դոլարը ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ դրամով արտահայտված գումարից 11 միլիոն 341 հազարը աշխատավարձ, մնացած 15 միլիոն 879 հազար դրամը՝ նույնպես վարկեր:
Կինը՝ Նոռա Չախոյանը, հայտարարագրել է 4 հազար 200 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ և 1 միլիոն 773 հազար դրամ տարեկան եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: