Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
Politics

Օնիկը նման լիազորություններ չունի. գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսա­կան համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»:

Ար­դյոք Ալիևը կարո՞ղ է իրագործել իր այդ ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։

Վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համաորեն հետ չի կանգնում

Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դիմադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարու­թյունն ունի Հայաստանի Հան­րապետությու­նը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկա­ծում:

Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ու­զի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝ Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն:

Իսկ մե՞նք... մենք չգիտեմ ինչ ունենք, առ­հասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:

Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հայտարարություից հետո չգնաց և տեղում չձերբակալեց Փաշինյանին և մեղավորներին, եթե նրանց, ըստ էության, մեղադրում է դավաճանության մեջ:

Օնիկը նման լիազորություններ չունի:

Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:

Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբա­կալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:

Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնածուի՝ Արտակ Դավթյանի մասին:

Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը պետությու­նը և բանակը քայքայելու նպատակից հա­մառորեն հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է՝ բանակի քայքայ­ման գործընթացն ակտիվացնելու համար: Նրա համար դա արդեն հիվանդություն է:

Բանակայինները արդյոք կենթարկվե՞ն վարչապետի քմահաճույքներին:

Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք, իրենց պարտականությունները կա­տարելով և չընդվզելով, ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չէ, պա­րոնա՛յք սպաներ, այսօր պետության ղեկա­վարի վարած քաղաքականությունն աղետաբեր է:

Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերզմի ելքի մեջ:

Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ըն­թացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորու­թյուն չունի: Նա ոչ միայն բանակը պատ­շաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել:

Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միա­սին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է:

Էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում