Հայաստանում ունենք 600-ից ավելի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր. Արմեն Ղուլարյան
Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում այսօր հանրապետությունում ունենք 600–ից ավելի 3-րդ, 4-րդ կարգի վթարային շենքեր, որոնցից 95-ը 4-րդ կարգի են, դրանք հիմնականում Երևանում են, Գյումրիում, Լոռու մարզում: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այդ շենքերի հետ կապված ներդրումային առաջարկներ կան կառուցապատողների կողմից։
«Կոմիտեի կողմից մշակվել և Կառավարությունում է գտնվում վթարային ֆոնդի վերականգման ուղղությամբ Կառավարության քայլերի վերաբերյալ հայեցակարգը, որն ընդունելու պարագայում կսահմանվի այն քայլերը և մոտեցումները, որոնք պետք է իրականացվեն պետության կողմից»,- ընդգծել է նա: