Կորոնավիրուսով 429 պացիենտ ծանր վիճակում է, 96-ը՝ ծայրահեղ ծանր. Անահիտ Ավանեսյանը չի պատվաստվել
Շատերը չեն կրում դիմակ, սա տուգանքի ենթակա իրավիճակ է, հույս ունեմ, այսօր իմ հնչեցրած թվերից հետո մարդկանց մոտ աչալրջությունը կբարձրանա, եւ մենք մեր կրգապահությամբ կնպաստենք, որ պաշտպանենք մեզ, մեր հարազատներին, մեր տնտեսությունը, կրթության իրավունքը եւ ստիպված չենք լինի սահմանափակումներն ավելացնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու, թեստավորումն իրականացնելու: Ասացի, որ մենք ծվալալ ենք լրացուցիչ մահճակալներ, պրոցեսը շրունակական է: Մենք ունենք հաստատված պլան, ըստ որի գործում ենք, իրականացնում ենք նաեւ հոսպիտալացումը պացիենտները»,-ասաց նախարարը:
Հարցին, թե կգնա՞նք լոքդաունի, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել»:
«Ես կարծում եմ, որ այս ընթացքում կռավարությունն ու նախարարությունն արել են ժամանակին համահունչ քայլեր, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը: Իհարկե, սա նոր վարակ էր և դրա դեմ պայքարի համար հընթացս շտկումներ են արվել: Մենք էլ ժամանակին ժմանակին փոփոխությունները հաշվի առնելով մեր քաղաքականությունը վարել ենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև նշեց՝ այս պահին 901 պացիենտ բուժում է ստանում. «429 հիվանդ ծանր վիճակում է, 96–ը՝ ծայրահեղ ծանր, 30-ը միացված են թոքերի օդափոխանակության սարքերին»,- ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ փոքր քանակով պատվաստումներ սկսվել են բուժաշխատողների շրջանում, բայց դեռ նոր խմբաքանակ չեն ստացել. «Ես չեմ պատվաստվել, որովհետեւ ռիսկի խմբում չեմ պատկանում: Երբ հերթը գա ինձ, կպատվաստվեմ»:
Հիշեցնենք՝ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 784 դեպք, իսկ մահվան՝ 2 դեպք: