Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
uncategorized

Հացի շուկան խոշորացույցի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաց և հացամթերք արտադրող տնտեսվարողներն արդեն գիտեն, որ մոտ ապագայում այլևս չեն կարողանալու իրեց կողմից արտադրված հացը բանանի կամ կոշիկի տուփերով խանութներ առաքել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նրանց տեղեկացրել է նաև, որ այսուհետ հացն արտադրելուց հետո հարկավոր է այն նաև մակնշել ու փաթեթավորել, իսկ 2017 թ. հունվարի 2–ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն՝ հացը նույնպես պետք է համապատասխանության հայտարարագրում ունենա:

ՍԱՊԾ–ն տնտեսվարողներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կսահմանվեն, թե սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների բեռնարկղերին ինչ չափորոշիչների պետք է բավարարեն և փաթեթավորումն ինչ նյութերով պետք է իրականացվի: Օրենքով պահանջներ կդրվեն նաև հաց առաքող անձանց մասով: Տնտեսվարողներն արդեն գիտեն նաև, որ շուտով հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր՝ խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ ձեռք բերելիս պետք է իրենց մոտ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթուղթ էլ ունենան:

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Փաստին» տեղեկացրեց, որ կառույցի կողմից կազմակերպած իրազեկման աշխատանքներն այս պահին մոտենում են ավարտին, սակայն դժվարացավ ասել, թե սպառողը երբ կկարողանա պատշաճ մակնշված և փաթեթավորված հաց գնել խանութից:

«Ծառայությունն արդեն տևական ժամանակ է այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքներ է իրականացնում: Բոլորիս համար հասկանալի է, որ խնդիրը հասարակության լայն շերտերի է առնչվում, բայց անցումը պետք է կատարվի սահուն, տնտեսվարողին մաքսիմալ տեղեկացնելով և ժամանակ տալով, որպեսզի խնդիրը կարգավորվի»,– ասաց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Առաջին հերթին խոշորացույցի տակ կհայտնվեն ամենառիսկայինը համարվող հաց–հացամթերքի և թարմ մսի շուկաները, որի ժամանակացույցը կհաստատվի առաջիկայում: Դրանից բացի կլուծվի նաև ոլորտի պահանջներին վերաբերող իրավական կարգավորումների հարցը:

Պարզ է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հաց արտադրողները ստիպված կլինեն լրացուցիչ ներդրումներ կատարել: Իսկ հետագայում չի բացառվում, որ այդ ծախսերը հետ բերելու համար հացն ավելի թանկ գնով սկսեն վաճառել: Ն. Առաքելյանն այս առիթով նշեց, որ թեև ՍԱՊԾ–ն հացի գնի վերահսկման ֆունկցիա չունի, սակայն նախկինի փորձը ցույց է տալիս, որ բարեխիղճ տնտեսվարողները հիմնականում նման քայլերի չեն գնում: Ընդհակառակը, ամեն ինչ անում են, որպեսզի սպառողը չտուժի:

«Մեր գնահատականով պետք է, որ այն գնային մեծ տատանում չառաջացնի, իսկ մնացածը հետագայում կերևա: Բայց փորձը ցույց է տալիս, որ եթե տնտեսվարողները գերշահույթ ստանալու հետևից չեն ընկնում, ապա նման ներդրումների պատճառով ապրանքի գնի առանձնապես մեծ տատանում չի լինում: Բայց մենք նաև հնարավորություն ենք տալիս, որ փոփոխություններն աստիճանաբար կատարվեն, որպեսզի այդ ծախսերի պատճառով տնտեսվարողների մոտ լարվածություն չառաջանա»,– ասաց Ն. Առաքելյանը:

Փաստորեն, հույս կա, որ ընդամենը մեկ–երկու ամիս անց, սպառողն արդեն կտեսնի, թե ինչպես է հացն ու միսը գրագետ տեղափոխվում, բայց դրա հետևանքով ի՞նչ գնային դեֆորմացիաներ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: