Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հայաստանում մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172816 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 739116 վերջին մեկ օրում` 2526 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4889 պացիենտ. մեկ օրում ավելացել է 189-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 163906 անձ` վերջին մեկ օրում 168 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3202 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է: