Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը, հղում տալով իր աղբյուրներին, գրել է.
Փաշինյանի երթին Քոչարյան Անդրանիկը և ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը հավաքել են գերիների որոշ հարազատներին և պայման դրել։ Դեժավուի աղբյուրը հայտնում է, որ ինչպես ողջ պետական համակարգը այնպես էլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և իր դրածո ՌՈ պետն են լծվել մարդաքանակ ապահովելու գործին։
Ըստ աղբյուրի այսօր ամբողջ օրը նրանք հանդիպումներ են ունենում գերիների և անհետ կորածների հարազատների հետ և պայման դնում՝ ո՞վ կարողանա Նիկոլի միտինգին 200 հոգի մարդ բերի՝ ցուցակով, նրանց երեխաներին առաջինը կմտցնեն ցուցակներ և խոսք են տալիս մոտ օրերս վերադարձ կազմակերպել։
Անդրանիկ Քոչարյանը երդվում է իր երեխաների արևով, որ մարտի 3-ի ինքնաթիռով նրանց կվերադարձնեն, եթե պայմանը կատարվի։ Ըստ աղբյուրի ծնողներից մեկը վրդովվել է, ասելով «այ անասուններ, մի անգամ էրեխուս թուրքերի վրա ծախեցիք, հիմա էլ իմ վրա եք ծախում․․․», թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին և դուրս եկել։
Աշոտ Զաքարյանը փորձել է հանդարտեցնել, բայց ապարդյուն։
Ավելին՝ այստեղ