Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program
Lifestyle

Ո՞րն էր Իչայի պահվածքի պատճառը, ինչպե՞ս առանց 48.000 դոլարի նկարահանեց Տապասիային. Վարդան Սարգսյանը

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, մեկնել էր Հնդկաստան և հաղորդման շրջանակներում հանդիպել բոլիվուդյան հեռուստասերիալների հայտնի դերասաններին: Asekose.am-ը զրուցել է Վարդանի հետ Հնդկաստան կատարած ճանապարհորդության, դերասանների հետ հանդիպման, նրանց հետ աշխատելու դժվարությունների, Հայաստանի և հայերի մասին նրանց ունեցած պատկերացումների մասին և ոչ միայն:

— Վարդան, նախ կցանկանայի`մի փոքր պատմեիք Հնդկաստան կատարած Ձեր ուղևորության և Ձեր տպավորությունների մասին:

Կարծես այն տարբերվում էր նախորդներից նրանով, որ հանդիպեցիք բոլիվուդյան հայտնի դերասանների, և եթե չեմ սխալվում, սա Ձեր տուրիստական գործակալության առաջին ուղևորությունն էր:

-Այո, այս ճանապարհորդությունը բավական դժվար էր ինձ համար, քանի որ, նախևառաջ, այն իմ տուրիստական ընկերության կազմակերպած առաջին ճանապարհորդությունն էր: 12 հոգի ինձ հետ մեկնել էին Հնդկաստան: Ես նրանց համար կազմակերպել էի անմոռաց օրեր: Բացի դրանից`խմբի հետ միասին մեկնեցինք նաև Մումբայ քաղաք, որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք մի շարք դերասանների հետ, ովքեր բավականին ճանաչված են այնտեղ: Հանդիպմանը ներկա էին նաև մեզ հետ մեկնած ճանապարհորդները. նրանք ևս առիթ ունեցան հայտնվելու հնդկական սերիալի նկարահանման հրապարակում: Կարծում եմ` նրանք դեռ երկար կհիշեն այդ օրերը, ես` ևս: Շուտով ևս մի ճանապարհորդություն կլինի դեպի Հնդկաստան և Թայլանդ:

-Ինչպե՞ս կարողացաք իրականացնել հանդիպումները բոլիվուդյան հայտնի դերասանների հետ, արդյո՞ք նրանք հեշտ համաձայնվեցին նկարահանվել հաղորդման շրջանակներում: Կարո՞ղ եք առանձնացնել նրանց, ովքեր աչքի ընկան իրենց անմիջականությամբ:

-Պետք է ասեմ, որ նրանց գտնելը ոչ թե բարդ էր, այլ շատ բարդ էր: Իհարկե, մեզ շատ էին օգնում, գլխավոր օգնականի մասին շուտով կխոսեմ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Վատ էր, որ մի քանիսի հետ չստացվեց հանդիպել, բայց ամեն բան անում եմ` այդ բացը լրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետ աշխատելուն, պետք է նշեմ, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ շատերը նույնիսկ հարցերն էին նախապես պահանջում: Բայց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր այնքան ջերմ, որ հետո նրանց հետ ընկերացանք: Ամենատպավորիչ հանդիպումն ինձ համար փոքրիկ Չակորի հետ հանդիպումն էր: Հիացած եմ այդ ֆանտաստիկ երեխայով. նման դաստիարակություն ունեցող, կիրթ, գեղեցիկ երեխա ամեն անգամ չես հանդիպի:

-Ձեր գրառումներից մեկում անդրադարձել էիք Թինա Դատտային (Իչային)՝ նշելով, որ զզվում եք մեծամիտ և գոռոզ մարդկանցից: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

-Իրականում նրա հետ մենք պետք է հանդիպեինք: Հետո, չգիտես ինչու, հասկանալով, որ մեր երկրում ինքը շատ հայտնի է` սկսեց իրեն երևակայել և աստղային պահվածք ցույց տալ` փոխանակ իրեն դրանից լավ զգար: Չեմ սիրում նման բաներ: Իհարկե, շատ եմ ցավում դրա համար: Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են նրան սիրում, բայց նա շատ գոռոզ է: Պետք է նշեմ, որ որևէ մերժում նրա կողմից չի եղել, բայց կան բաներ, որոնցից ես հիասթափվեցի և այլևս ցանկություն չունեմ նրան հանդիպելու:

-Վարդան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ ամեն գնով փորձելու եք նկարահանել Ռաշամի Դեսանին (Տապասիային), ով Ձեզանից բավականմեծ գումար էր պահանջել 40 րոպե նկարահանվելու համար: Սակայն Ձեր վերջին գրառման մեջ բավականին դրական էիք արտահայտվել նրա մասին: Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս կարողացքա նրան ներգրավվել նկարահանումներին,
նրա պահանջած գումարի մասին խոսակցություններ եղե՞լ են :

-Այո, իրականում, երբ մենք առաջին անգամ կապ հաստատեցինք նրանց հետ, նրանք, ցավոք, քիչ բան գիտեին մեր երկրի մասին, և նրանց պատկերացմամբ` մենք համաշխարհային շատ հարուստ հեռուստաալիքների նման ենք, որոնք վճարում են հարցազրույցի ամեն րոպեի համար: Բայց մենք կարողացանք բացատրել, որ եթե յուրաքանչոյւրին վճարենք 48.000 դոլար, ապա կսնանկանաք այդ դեպքում (ժպտում է): Այս դեպքում օգնեցին կապերը: Ես շատ նպատակասլաց մարդ եմ. եթե մի բան որոշել եմ, դա փոփոխման ենթակա չէ: Հանդիպեցին Տապասիայի դերակատարի հետ, ու շատ զարմացա. հրաշալի անձնավորություն, շատ ակտիվ, շատ ջերմ, բնական, նա ինձ շատ դուր եկավ

-Վարդան, Դուք պարբերաբար տեսանյութեր էիք հրապարակում սոցցանցերի Ձեր էջերում, որոնցում բոլիվուդյան դերասանները հայերեն էին խոսում, և հարկ է նշել, որ նրանց մոտ լավ էր ստացվում: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ գիտեն հայերի և Հայաստանի մասին, արդյո՞ք գիտեն, որ բավականաչափ հասցրել են սիրվել հայ հեռուստադիտողների կողմից

-Ցավոք, ոչ ոք բացարձակ ոչ մի բան չգիտեր Հայաստանի մասին, ինչը, իհարկե, շատ էր նյարդայնացնում: Ամեն անգամ այն հարցին, թե ինչ գիտեն Հայաստանի մասին, նրանք խնդրում էին, որ օգնեմ իրենց պատասխանել: Դա, իհարկե, շատ ցավալի էր, բայց կարևորն այն է, որ արդեն իմացան, և եթե մեկ անգամ էլ այցելեն Հայաստան, ավելի լավ կիմանան ամեն ինչ և նույնիսկ կպատմեն բոլորին:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաև, որ փորձելու եք կազմակերպել նրանց այցը Հայաստան:

Արդյո՞ք այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել եք:

-Այո, բավական մեծ քայլեր արդեն ձեռնարկել եմ, հուսով եմ` կստացվի: Չգիտեմ`նրանցից ով կլինի, բայց ախատում եմ այդ ուղղությամբ: Շատ կցանկանամ նրանց ցույց տալ մեր երկրի կարևորագույն վայրերը, ուզում եմ` տեսնեն, թե ինչ լավն ենք մենք` հայերս, ուզում եմ` փորձեն մեր խոհանոցը, սիրեն մեր երիտասարդներին: Հնդկաստանում նման 1000-ավոր հեռուստասերիալներ կան, շատերն այնտեղ նրանց չեն էլ ճանաչում: Հավատացեք, նրանք այսօր ավելի շատ ճանաչված են Հնդկաստանից դուրս, քան իրենց երկրում օրինակ` Վրաստանում, Ինդոնեզիայում և այլն: Ուստի, նրանցից յուրաքանչյուրի` մեր երկրում արված լուսանկարը կարող է ստիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այցելել Հայաստան. ինձ համար դա շատ կարևոր է:

-Վարդան, Դուք բավական ակտիվ էիք այդ շրջանում սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էիք հրապարակում՝ բոլիվուդան դերասանների մասնակցությամբ: Այս շրջանում «Տնից հեռու» հաղորդման նատմամբ հետաքրքրությունը կարելի է ասել` բազմապատկվել է: Արդյո՞ք Դուք այդ դերասաններին ներգրավվել եք ինչ-որ տեղ նաև հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով հայ հանրության շրջանում նրանց նկատմամբ տածած հետաքրքրությունը:

-Իհարկե, առաջնային նպատակը դա էր, բացի դրանից` ծրագիրը ճանապարհորդության մասին է, և ինչու ոչ. եթե մարդկանց հետաքրքիր է, ապա ես կազմակերպում եմ: Իրականում, «Տնից հեռու»-ն, ըստ իս`բավականին լավ, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է . մարդիկ կարող են դիտել և շատ բան իմանալ այս կամ այլ երկրի մասին: Իսկ այն, որ այս անգամ ծրագրի շրջանակներում կլինեն նաև հայտնի դերասաններ, ինձ միայն հաճելի է: