Հրապարակվել է Մարսի վրա հսկա պտտահողմերի լուսանկարը
ExoMars-2016 առաքելության Trace Gas Orbiter ռուս-եվրոպական տիեզերանավը Մարսի վրա հսկայական պտտահողմեր է լուսանկարել, հայտնում է «Ռոսկոսմոս» կայքը: Մարսի վրա պտտահողմերը իրենցից ներկայացնում են փոշու մրրիկներ, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Լուսանկարում երկու պտույտ է երեւում՝ դրանք կարծես շողացող կետեր լինեն, որոնք իրենց հետեւից մութ ճանապարհ են թողնում: Հողմերից մեկը շարժվում է վայրկյանում մոտ 4 մ արագությամբ, մյուսը՝ վայրկյանում 8 մ արագությամբ:
Հողմեր են առաջանում Մարսի վրա այնպես, ինչպես Երկրի վրա՝ տաք օդի հոսքերը վեր են բարձրանում՝ ձեւավորելով վեր բարձրացող հոսանք: Միեւնույն ժամանակ, մարսյան պտույտները չափերով շատ ավելի մեծ են, դրանք կարող են հասնել մինչեւ 8 կմ բարձրության: «Ռոսկոսմոս»-ում կարծում են, որ պտտահողմերի ուսումնասիրությունը կարեւոր է կլիմայի փոփոխության ըմբռնման տեսանկյունից:
Ավելին՝ այստեղ