Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Photo

«8–րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը ամուսնության 10-ամյակի առթիվ

17 տարի միասին, 10 տարի ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու սիրելին՝ Հրանուշ Մնոյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 10–ամյակը։

Օրվան ընդառաջ զույգն ընտանեկան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել են Tert.am Life–ին ու պատմել համատեղ կյանքի մասին։

Ֆոտոշարքի ժամանակ Գոռն անակնկալ է մատուցել սիրելիին՝ նրան կրկին հարսի զգեստ ու մատանի նվիրելով․

«Գոռը մեր հարսանիքի կնքահոր տղայի և նրա սիրելիի հետ պայմանավորվել էր, որ հարսի զգեստ բերեն ու կրկին հարսի կերպարով ներկայանամ։ Ի սկզբանե որոշել էինք, որ ֆոտոշարքի ժամանակ ամբողջությամբ սև հագուստով ենք լինելու, սակայն ծրագրերը փոխվեցին։ Հաճելի էր կրկին հարսի զգեստ հագնել։

Անբացատրելի զգացողություն էր, երբ ես հարսի զգեստով էի, իսկ շուրջս իմ 3 տղաներն էին։ Գոռն ինձ մատանի նվիրեց, նորից առաջարկություն արեց, ես էլ նորից համաձայնեցի իր կինը լինել։ Ստացվեց մեր որկրորդ հարսանիքն էր։

Կարծում եմ՝ 10, 20 տարի հետո էլ այդպես է լինելու»,– ասաց Հրանուշն ու հավելեց, որ ժամանակին մեծ ու ուրախ հարսանիք են ունեցել, քանի որ 7 տարի ընկերություն անելուց հետո այն շատ սպասված իրադարձություն էր իրենց կյանքում։

Երբ Գոռն ու Հրանուշը սկսել են ընկերություն անել, Գոռը նոր էր ավարտել դպրոցը, առաջին կուրսի ուսանող էր, իսկ Հրանուշը դպրոցական էր, սովորում էր 8–րդ դասարանում։

«Երեկ Գոռի հետ ամփոփում էինք մեր համատեղ կյանքն ու փորձում հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ նա այդքան հավանեց 8–րդ դասարանում սովորող աղջկան ու եկավ հայրիկցս թույլտվություն ստանալու, որպեսզի հանդիպենք,– ասաց Հրանուշն ու հիշեց, որ հայրը սկզբում դեմ է եղել,– հայրս ջղային սպասում էր նրան, բավականին ագրեսիվ էր տրամադրված, քանի որ փոքր էի, բայց Գոռի հետ շատ երկար զրույցից հետո վերաբերմունքը փոխվեց։ Նա շատ էր հավանել Գոռին ու թույլ տվեց հանդիպենք։ Այսպես էլ միասին մեծացանք։

Մեր ընտանեկան կյանքի ամրության հարցում շատ մեծ դեր ունեն երկուսիս ընտանիքները։ Մեր ծնողները միշտ մեր կողքին են եղել, օգնել իրենց խորհուրդներով, ցանկացած հարցով միշտ աջակցել են մեզ»։

Միաժամանակ, Հրանուշը նշեց, որ շատ անսովոր է Գոռի հետ տոնել հանդիպման կամ ամուսնության օրը․

«Կարծես մամայիդ հետ նշես, որ 10 տարի է՝ միասին եք ապրում։ Մենք այնքան են միաձուլվել, որ  կարծես միշտ միասին եղած լինենք։ Զույգի փոխհարաբերությունները շատ կարևոր են։ Մեզ համար միշտ առաջին տեղում ընտանիքն է, հետո ամբողջ աշխարհը։

Որևէ երրորդ անձ չի կարող մեզ խանգարել, որովհետև շատ միասնական ենք։ Ես միշտ ասում եմ, որ եթե մի օր որևէ երրորդ անձ ազդի մեր փոխհարաբերությունների վրա, նշանակում է՝ մենք խնդիր ունենք, մեզ մոտ ինչ–որ բան այն չէ, հակառակ դեպքում երրորդ մարդը չէր կարող ազդել մեր հարաբերությունների վրա»։

Հրանուշը շեշտեց, որ այնպես չէ, որ ինքն ու գոռը խնդիրներ կամ վեճեր չեն ունենում, պարզապես իրենց մոտեցումը հստակ է․ ցանկացած խնդիր լուծում են միասին, իրար ինչ–որ բան ապացուցելու խնդիր չունեն։

«Իրականում ես ու Գոռը միշտ խոսում ենք առկա խնդիրների միասին, քննարկում, փոխում։ Երբ իրար սիրում եք, ամենամեծ խնդիրն անգամ լուծելի է։ Երբ սեր կա, նույնիսկ հարց չի առաջանում միմյանց զիջելու, ինչ–որ բան փոխելու համար։ Դուք ուղղակի գիտեք, որ մեկ եք ու միասին պետք է լուծեք այդ խնդիրը։ Սերն ու հարազատ հոգիներ լինելը շատ կարևոր են։

Մեր մանկական սերն առ այսօր մնացել է։ Համաձայն չեմ, երբ ասում են կենցաղի հետ սերը մարում է։ Մեզ մոտ առ այսօր կա թե՛ սիրահարվածությունը, թե՛ ծաղիկները, թե՛ միմյանց նվերներ մատուցելը։ Ընտանեկան կյանքը մեզ համար հասարակ առօրյա չի դարձել»,– ընդգծեց նա։

Երիտասարդ զույգն արդեն 3 երեխա ունի՝ Վարդանը, Ֆելիքսն ու Ռիչարդը։ Շատ կանայք կենցաղային հոգսերի հետ դժգոհում են հոգսաշատ առօրյայից և հոգնածությունից, սակայն Հրուշը շեշտում է, որ հաճույք է ստանում այդ ամենից։

«Իհարկե, բարդ է, ես, կարելի է ասել, երեք մասի եմ բաժանվում երեխաներիս հետ, բայց ուղղակի հաճույք եմ ստանում երեխաներիս հետ անցկացրած ժամանակից։

Երբեմն, հոգնեցուցիչ է, բայց մենք մեր գլխում ենք այս ամենը դարձնում խնդիր կամ հաճույք։ Չպետք է թույլ տաս, որ կենցաղային հոգսերն ազդեն ընտանեկան կյանքի, հարաբերությունների վրա»,– շեշտեց նա։

Իրենց ամուսնության օրը զույգը տոնել է տանը։

«Մեր ընկերները մեզ ուղեգիր էին նվիրել դեպի Ծաղկաձոր, որպեսզի մեր օրն այնտեղ նշենք, սակայն ծրագրերը փոխվեցին, ավելի շուտ գնացինք Ծաղկաձոր, մրսեցինք, վերադարձանք,– ժպիտով ասաց Հրանուշն ու հավելեց, որ օրը տանն անցկացնելն ավելի հարմարավետ էր,–  քանի որ երեխաների հետ ժամանցի վայր գնալն ու երկար մնալն ավելի բարդ է, որոշեցինք տանը տոնել մեր օրը։ Մեզ հետ ամենահարազատ մարդիկ էին։ Շատ լավ օր ունեցանք»։

 Ավելին՝ այստեղ