Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին գրում է Mediaport-ը։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք: