ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց
ԶՈՒ ԳՇ հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով:
ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:
ՀՀ գլխավոր դատախազություն