Նիկոլ Փաշինյանը հիստերիա է բարձրացրել կառավարության շենքում, բղավել, որ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին
Նիկոլ Փաշինյանի շրջապատից իմ աղբյուրները մանրամասներ են հայտնում ոստիկանական գործողություններից, որոնք կազմակերպվեցին կառավարության մոտ փետրվարի 23-ին: Տելեգրամյան իր ալիքում գրում է Արամ Գաբրիելյանովը:
«Այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց կառավարության մասնաշենքի արգելափակման մասին, Նիկոլը ֆիմային հիստերիա է բարձրացրել՝ հայտարարելով «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե մի խումբ երևանցի դուրսպրծուկներ»:
Դրանից հետո նա իր մոտ է կանչել Ոստիկանության 5 ղեկավարների ու վերջնագրով պահանջել դաժան կերպով պատժել Սաղաթելյանին ու ցուցարարներին. «Թե դուք ցանկանում եք, որ ես պատմեմ, թե ինչպես եք հրաժարվել կռվել Արցախում»,-ասել է նա:
Ոստիկանության ղեկավարությունը 5 հոգուց կազմված շտաբ է տսեղծել: Բոլոր 5-ը, վախենալով խայտառակվելուց, երդվել են հավատարիմ լինել Փաշինյանին ու խոստացել են ստիպել հայաստանյան ոստիկանությանը կանգնել վարչապետի կողքը:
Նիկոլը խորհրդակցությունն ավարտել է բղավելով՝ միայն արյամբ է հնարավոր կապել բոլորին:
Ցուցարարների դեմ պայքարի շտաբում 5 մարդ կա, ովքեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Ոստիկանապետ Վահե Ղազարյան
Ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան
Ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյան
Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյան
Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայան։
Ավելին՝ այստեղ