Գաբրիել Ղազարյանի՝ 50 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի փոխառությունները գերազանցել են 25 միլիոն դրամը: Այս մասին տեղեկանում ենք Ղազարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Գաբրիել Ղազարյանը հայտարարագրել է 25 միլիոն 817 հազար դրամ փոխառություններ, 8 միլիոն 830 հազար դրամ և 24 հազար 700 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են միայն տարեկան աշխատավարձից և կազմել 11 միլիոն 578 հազար դրամ:
Կինը՝ Նաիրա Առաքելյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցներ: Աշխատավարձ չունենալու պարագայում նրա տարեկան դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 210 հազար դրամ և 2 հազար 580 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Ղազարյանը Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա աշնանը, իսկ մինչ այդ նա ինքն է եղել նույն գերատեսչության նախարարը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: