Բախչանյանի շահաբաժինը՝ ավելի քան 10 միլիոն ռուբլի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Բախչանյանը նախորդ տարի 10 միլիոն ռուսական ռուբլուց ավել շահաբաժին է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բախչանյանը հայտարարագրել է 2 հազար 500 ԱՄՆ դոլար, 2 միլիոն 340 հազար դրամ և 990 հազար ռուսական ռուբլի դրամական միջոցներ: Նախորդ տարվա սկզբում նաև թանկարժեք արժեթղթեր է ունեցել, որոնք արժեցել են 15 հազար 750 ռուբլի, սակայն նա վաճառել է դրանք տարվա ընթացքում բավական թանկ՝ 980 հազար ռուբլով: Բախչանյանի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 3 միլիոն 225 հազար դրամ աշխատավարձից, 10 միլիոն 179 հազար ռուբլի շահաբաժնից և 694 հազար 200 ռուբլի վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Կինը՝ Մարինա Ասատրյանը, հայտարարագրել է 8 հազար 900 ԱՄՆ դոլար և 1 միլիոն 985 հազար ռուսական ռուբլի: Տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 549 հազար դրամ և ստացվել 241 հազար 860 ռուբլի աշխատավարձից ու 1 միլիոն 308 հազար ռուբլի վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: