Վարչապետը կկարողանա՞ ՀՀԿ ցուցակից «սրբել» օդիոզ դեմքերի անունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին ՀՀԿ համապետական ցուցակում ընդգրկված շատ քաղաքական գործիչներ տագնապած են: Արդյոք վերնախավը կգնահատի՞ իրենց անմնացորդ նվիրվածությունը հարազատ կուսակցությանը, իրեն կընդգրկի՞ բաղձալի ընտրյալների «փաղանգում» և պատգամավոր կդարձնի՞: Բոլորը «կռիշ» են փնտրում:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է ՀՀԿ վերնախավին` մի պահանջ–առաջարկով, ցուցակից հանել բոլոր օդիոզ դեմքերին, մականունավորներին, որպեսզի կուսակցության պատգամավորական «կորպուսը» ներկայանալի լինի:
Վարչապետին կհաջողվի՞ սրբագրել ցուցակը, թե օդիոզների թափն ավելի հզոր է` կերևա առաջիկայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: