Բելառուսի ՊՆ֊ն հայտարարել է «Արևմուտք -2021» զորավարժությունների անցկացման մասին
Բելառուսի Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, նախարարի օգնական Օլեգ Վոինովը օտարերկրյա դիվանագետներին տեղեկացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ «Արևմուտք -2021» զորավարժություններ անցկացնելու մասին: «Այս տարվա հիմնական նախապատրաստական միջոցառումը Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ անցկացվելիք «Արևմուտք -2021» ռազմավարական զորավարժությունն է, տեղի կունենա ինչպես Բելառուսի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում», - հայտարարել է Վոինովը, ասվում է գերատեսչության Տելեգրամյան ալիքում: Բացի այդ, Վոինովը նշել է, որ ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն - 2021» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում՝ նախատեսվում է անցկացնել մի շարք այլ զորավարժություններ։
«Արևմուտք -2021» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 10-16-ը՝ Բելառուսի և Ռուսաստանի ինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ղեկավարությամբ:
Ավելին՝ այստեղ