Պեսկով. Ռուսաստանը շահագրգռված է լավ հարաբերություններ հաստատել ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանը շահագրգռված է լավ հարաբերություններ հաստատել ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` շեշտելով, որ ռուսական կողմը շատ բան է անում դրա համար, սակայն փոխադարձություն չի տեսնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը եղել եւ շահագրգռված է մնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Մենք շատ բան ենք անում դրա համար` փորձելով մեր զրուցակիցներին հարաբերությունների կարգավորման կամքի դրսեւորման դրդել: Միշտ չէ, որ մեզ դա հաջողվում է, եւ միշտ չէ, որ մենք փոխադարձություն ենք տեսնում: Ավելի ճիշտ, վերջերս մենք ընդհանրապես փոխադարձություն չենք տեսնում»,- լրագրողներին ասել է Պեսկովը: