«Ձեռքդ քաշի, կգոռամ». քաղաքացիական հագուստով ոստիկանները Նարեկ Մալյանին բերման ենթարկեցին
Քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները փողոցից բերման են ենթարկել «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին: Այդ ամենը տեսանկարահանել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով տեսանյութը վերնագրել է. «Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»:
Մելիքյանը, մասնավորապես նշել է. «Հենց նոր ոստիկանության աշխատակիցները հրավերը մերժելուց հետո, ասացին՝ դե որ հրավերը չեք ընդունում, ուրեմն մենք հենց հիմա ձեզ բերման ենք ենթարկում:, որը կոպտագույն խախտում է: Ոստիկանությունը ընդհանրապես հրավեր անելու իրավունք չունի: Պետք է հասկանալ, թե ինչ գործի շրջանակներում են այս գործողությունները, այս խայտառակ ապօրինությունը կատարվում: Ոստիկանությունը ադրբեջանական պատվերով ձերբակալում է Նարեկ Մալյանին
Երբ ոստիկանները փորձեցին նարեկ Մալյանի ձեռքերից բռնել, նա ընդդիմացավ՝ բղավելով, որ իրավունք չունեն իր նկատմամբ ուժ կիրառել եւ հայհոյեց Նիկոլ Փաշինյանին. «Ձեռքդ քաշի, կգոռամ»:
Ի վերջո,երրորդ ոստիկանի օգնությամբ նրանց հաջողվեց մեքենան նստեցնել Մալյանին եւ տանել: