Մի լացիր, մայրիկ, մի օր տուն կգամ,…ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ. հերոսաբար ընկած Ազատ Սիմոնյանի վերջին գրառումը մորը
ԼՂՀ մարտերի ժամանակ հերոսաբար ընկած Կոտայք մարզի բնակիչ, 20-ամյա շարքային Ազատ Քաջիկի Սիմոնյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը մորն է ուղղված:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Կարոտ հոգիս տխուր է, սիրտս ալեկոծ, կյանքս կանգնել է առաջ չի գնում՝ կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքերը տունս չեք գտնի այն շատ հեռու է, այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս: Մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ, մի օր տուն կգամ ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ.....Azat»: