Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 524.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 638.09 դրամ (աճել է 1.49 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.27 դրամ (աճել է 2.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 465.29 դրամ, ոսկի՝ 30,669.79 դրամ, պլատին՝ 21,737.02 դրամ:
Ավելին՝ այստեղ