Կասկած է առաջանում, որ ուրիշ պայմանագրեր էլ կան
Պարզվեց, որ իշխանությունները հանրությունից թաքուն նոր կապիտուլյացիան պայմանագիր են կնքել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Այն, ինչ մենք չէինք հասկանում, թե ամիսների ընթացքում ինչ է կատարվում Սյունիքում և երբեմն բացատրում էինք նրանով, որ իշխանությունները պարալիզացված են, այդ պատճառով են այդպիսի զարգացումներ տեղի ունենում, պարզվեց մեր մեջքի հետևը մի հատ նոր կապիտուլյացիան պայմանագիր էլ է կնքված։ Դեռ դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան այնտեղ ազատ մեկնաբանել։ Իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի այդ վեց կետից կան ուրիշ պայմանագրեր էլ։ Այսինքն՝ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Մեր հայրենիքը շարունակում է իր ընթացքը դեպի կործանում»,- ասաց նա։