Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

«Տնտեսությունը խորացող անկման փուլում է. այս կառավարությունն այն դեպի անդունդ է տանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է: Տնտեսական իրավիճակն այսպես է գնահատում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որի հետ զրույցում մի շարք հարցերի ենք անդրադարձել: «Տնտեսությունը խորացող անկման փուլում է: Այն վատ վիճակում է, իսկ տնտեսական շարունակական անկումը բերելու է տնտեսական կոլապսի: Սա վատագույն սցենարն է, և ես տնտեսության վերաբերյալ բավականին վատ կանխատեսում ունեմ. հաշվի առնելով կառավարության ձեռնարկած քայլերը՝ տնտեսության վերականգնման նախադրյալներ չեմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային ծրագիր կա՛մ չի իրականացնում, կա՛մ պարզապես անունն է հակաճգնաժամային, բայց բովանդակային առումով նման բան չկա:

Հիշեցնելով մի քանի գործոնների մասին՝ նա շեշտեց, որ 2020 թ.-ից սկսած տնտեսությունը պետք է անկում ապրեր, որովհետև տնտեսական պոտենցիալն արդեն իսկ գոյություն չուներ. «Եվ եթե գործոններին գումարում ենք տնտեսական երկու շոկերը՝ կորոնավիրուսն ու պատերազմը, ապա կանխատեսվում էր, որ տնտեսական խոր ճգնաժամ պետք է ունենանք: Մինչև 2020 թվականը, մինչև կորոնավիրուսը կառավարությունն արդեն իսկ պետք է տնտեսության զարգացման ու վերականգնման քաղաքականություն ունենար: Առնվազն պետք է հարկային արձակուրդներ տրամադրվեին: Պետք է տնտեսությունը բաժաներ կարևոր և ոչ կարևոր, հեռանկարային և ոչ հեռանկարային ճյուղերի՝ ցուցաբերելով հասցեական օգնություն, ինչը չարվեց:

Հետո վրա հասավ նաև պատերազմը, որից հետո խնդիրներն ավելի խորացան. կառավարությունն առաջին հերթին պետք է գույքագրեր պատերազմի հետևանքով առավել վնաս կրած, տնտեսության համար կարևոր ճյուղ ներկայացնող բիզնես ոլորտները և հասցեական աջակցություն ցուցաբերեր, որը ևս չարեց»: Նաիրի Սարգսյանն ընդգծեց նաև արտաքին պարտք ներգրավելու խնդրի մասին: «Կառավարությունը շարունակում է պարտք ներգրավել ու ընթացիկ ծախս սպասարկել: Նույն իշխող խմբակցությունից հայտարարեցին՝ եթե պարտք չվերցնենք՝ թոշակներն ու աշխատավարձերն ինչպե՞ս ենք վճարելու: Առհասարակ, շատ վտանգավոր քայլ է, որ պարտքեր են վերցնում և ընթացիկ ծախսեր են սպասարկում: Շատ արագ պետք է այս մեխանիզմը վերափոխել ու պարտքի հաշվին ընթացիկ ծախսեր չսպասարկել: Այս քաղաքականությունը մեր պետությանը դեֆոլտի է տանում, այս քաղաքականության հետևանքով տնտեսությունը կարող է պայթել»:

Անդրադառնալով մասնավորապես 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու որոշմանը՝ նա նշեց. «Երբ դեռ 2020 թ. սկզբին ավելացնում էին պարտքը, բոլորն անհանգիստ էին պարտքի մասով: Այդ ժամանակ տարբեր խողովակներով հայտարարեցի, որ պարտքից պետք չէ վախենալ, ուղղակի պարտքի ներգրավման և ծախսման ուղղությունները պետք է համադրել, և կտեսնեք՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Բայց արդեն նախորդ փորձն աչքի առաջ ունենալով՝ կարծում եմ, այո՛, նոր ներգրավված պարտքն արդեն խիստ վտանգավոր է: Պետությունը եկամուտների բացակայության պայմաններում ծախսերը սպասարկելու երկու ուղղություն ունի. պետական գույքի վաճառք կամ պարտքի ներգրավում: Ըստ էության, գույքի տեսանկյունից արդեն ամեն ինչ վաճառված է, իսկ եթե գույք կա, հարց է, թե այդքան արագ գնորդ կգտնվի՞, թե՞ ոչ: Մյուս տարբերակը մնում է պարտքի ներգրավումը:

Եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է,որովհետև այդ պարքի վերադարձելիությունը կասկածի տակ է: Չմոռանանք նաև այն, որ նախորդ կառավարությունների թողարկած եվրոբոնդերի մարման ժամկետները մոտենում են: Այսինքն, ստացվում է, որ նույնիսկ դա չենք կարողանալու սպասարկել, բայց ևս մեկ անգամ պարտքն ավելացնում ենք»: Շեշտելով այլ վտանգների մասին՝ նա հավելեց. «Երբ պոպուլիզմ էին դրսևորում ու ասում էին՝ թոշակները, աշխատավարձերը կբարձրացնենք ու պարգևավճարներ էին բաժանում, դրանք բոլորն անհեռատես քաղաքականություններ էին: Չգնահատելով հաջորդ տարիների տնտեսական պոտենցիալը, բյուջեի հնարավորությունները՝ տվյալ պահին հավաքագրված որոշակի գումարների հաշվին բարձրացումներ արեցին, իսկ այժմ այդ գումարը չունենք, բայց ընթացիկ ծախսերը պետք է սպասարկել:

Իրականում շատ դժվար է բարձր աշխատավարձից անցում կատարել հնի, դժվար է նաև կենսաթոշակը 2000-ով բարձրացնել, հետո 3000-ով նվազեցնել: Սրանք գրեթե անհնար գործընթացներ են: Երբ դեռ նոր կառավարությունը պոպուլիզմ էր դրսևորում ու շահութահարկի դորույքաչափը նվազեցնում էր, երբ եկամտային դրույքաչափերը դարձնում էր համահարթ, ասում էինք՝ չի՛ կարելի նման բան անել, բայց կատարեցին այնպիսի փոփոխություններ, որոնցով ոչ միայն տնտեսական, այլև բյուջեի հավաքագրման պոտենցիալը նվազեցրին:

Հիմա պարտքի ներգրավում են իրականացնում, ու այդ պարտքի ներգրավման ծախսման ուղղությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: Պարզ չէ, թե ինչ է լինելու, ուր է ուղղվելու: Եթե չեմ սխալվում, միակ պաշտոնական արձագանքն ԱԺ-ում արված «եթե պարտք չներգրավենք, ընթացիկ ծախսերն ինչպե՞ս սպասարկենք» հարցադրումն է: Եթե պարտքը ներգրավել են այդ տրամաբանությամբ, այսինքն, ընթացիկ ծախսը սպասարկելու համար, ապա մենք խոր խնդրի մեջ ենք: Չեմ նախանձի հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար»: Անդրադառնալով արձանագրված 4,5 տոկոս գնաճին՝ Ն. Սարգսյանն այն մի քանի տեսանկյունից դիտարկեց:

«Նախ՝ շեշտեմ, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությանը չեմ վստահում ու չեմ հավատում, որի առումով ունեմ իմ հիմնավորումները: Այդուհանդերձ, եթե դիտարկում ենք պաշտոնական վիճակագրության տեսանկյունից, ապա գնաճը մոտ է նպատակային՝ 4+-1,5 տոկոս շեմին, և այստեղ ասելիք չկա:Բայց եթե դիտարկում ենք գնաճի սոցիալական հետևանքներն ու պատճառները, ապա տեսնում ենք, որ իրականում սարսափելի մեծ գնաճ է տեղի ունեցել, որն ամենամեծ ազդեցությունը թողնելու է աղքատ խավի վրա»,ասաց նա՝ շեշտելով, որ գնաճը ոչ թե 4,5, այլ շատ ավելի բարձր մակարդակի վրա է: «Եթե հարցին նայենք սպառողների վրա ազդեցության տեսանկյունից, պետք է նախ հաշվի առնենք այն հանգամանքը, թե որտեղից են գոյանում եկամուտները. հիմնականում՝ աշխատավարձեր, տուրիզմում ներգրավված անձանց եկամուտներ, արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցած տրանսվերտներ:

Երեք ուղղություններն էլ մեծ ծավալներով կրճատվել են կամ շատ դեպքերում իսպառ վերացել: Այսինքն, սպառողը նախկին ծավալներով սպառում իրականացնելու հնարավորություն չունի: Իսկ գնաճն իր հերթին պայմանավորված էր պահանջարկի նվազմամբ ու փոխարժեքի բարձրացմամբ: Իսկ փոխարժեքի բարձրացումը, իմ խորին համոզմամբ, տեղի ունեցավ տարեվերջին ՀՆԱ-ի չափի վրա ազդեցությունը որոշակիորեն մեղմելու համար: Այն տեղի ունեցավ նաև դրսից եկող գումարների փոխակերպման առումով ավելի շատ դրամ ստեղծելու համար, ինչպես նաև բյուջե ավելի շատ հարկ հավաքագրելու համար: Որ չասեինք՝տնտեսական երկնիշ անկում եղավ, որ պետական բյուջե ավելի քիչ հարկ հավաքագրվեց ու դրանք շահարկման թեմա չդառնային, այդ ամենը մեղմելու համար փոխարժեքի բարձրացում տեղի ունեցավ:

Դա տեղավորվում է ոչ թե տնտեսության պահանջի, այլ իշխանությունների պոպուլիստական հայտարարությունների հիմնավորման տրամաբանության մեջ: Իսկ գնաճը, այնուամենայնիվ, սոցիալական ծանր խնդիրների հանգեցրեց, որոնց թվում նաև ընտանեկան տնօրինվող եկամուտները գերազանցող պարտադիր ծախսերն են»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև տնտեսական հետևանքների մասին: Ինչ վերաբերում է ներդրումների հնարավորություններին, Ն. Սարգսյանի խոսքով, ներդրումների աճի պոտենցիալը գնահատելու համար հարցին պետք է նայենք ներդրողների աչքերով: «Ներդրողը մի մարդ է, որը գումարները պետք է ուղղի այնտեղ, որտեղ նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք է ստանալու: Ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ կայունություն կա թե՛ անվտանգային և թե՛ քաղաքական իմաստով: Ներդրումները պետք է ուղղվեն այնտեղ, որտեղ կա հարկաբյուջետային ու դրամավարկային կայունություն: Նշվածներից որևէ մեկը Հայաստանում գոյություն չունի:

Բացի այդ, եթե դիտարկում ենք նախորդ մի քանի տարիների վարքագիծը, տեսնում ենք, որ իշխանությունները պիտակավորել են բիզնեսին, անհարկի քրեական գործեր հարուցել: Գործարարներին այնպիսի ճնշումների են ենթարկում, որոնց կապիտալը պարզապես արտահոսում է ՀՀ-ից: Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հայրենակիցները գումարը հավաքեն ու դրսում ներդրում անեն, ապա օտարերկրյա ներդրողը կյանքում չի գալու Հայաստանում ներդրում անի»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է վեր հանել մեր մրցակցային առավելությունները, դիտարկել ներդրումներին ու բիզնեսին սպառնացող վտանգները ու հենց այդ ուղղությամբ աշխատել: «Մեր միակ մրցակցային առավելությունը կարող է մեր հարկային դաշտը լինել. խոսքը բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու ու դա նաև սփյուռքում գովազդելու մասին է:

Մեկ տարբերակ էլ կա, որը պետք է անեն համայնքները՝ պարտատոմսերի թողարկման եղանակով: Սակայն, մեծ հաշվով, չեմ կարծում, որ գործող կառավարությունը կարող է իրականացնել այս տարբերակները: Ներդրումների հավանականության պոտենցիալն այս պահին Հայաստանում զրոյական է: Ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նաև կանխատեսելիությունը: Ներկա կառավարությունը ցույց է տվել, որ շատ անկանխատեսելի է. անում է հայտարարություն, անում դրանից 180 աստիճանով տարբերվող գործողություն: Ի՞նչ է լինում, երբ առօրյա հարաբերություններում մարդը միշտ խաբում է, օրինակ՝ երեխայի արևով է երդվում, որ վերցրած պարտքը վաղը կվերադարձնի, բայց նախորդը չմարած, նորն է վերցնում ու այսպես շարունակ: Երրորդ անգամ արդեն չենք վստահի, չէ՞:

Ներդրող-պետություն-ներդրող հարաբերությունները մոտավորապես այսպիսին են. եթե միշտ սուտ, կեղծիք, ապատեղեկատվություն ու անկանխատեսելի վարքագիծ կա, տվյալ անձանց հետ որևէ մեկը հույս չի կապելու. կարճ ասած՝ այս կառավարությունն ու ներդրումներն իրարից խիստ հեռու են: Այս կառավարությունը տնտեսությունը դեպի անդունդ է տանում: Եթե ժամանակին ասում էինք՝ տնտեսությունն անդունդի եզրին է, ապա տնտեսությունն արդեն անդունդի եզրից իջել ու գլորվում է: Իրավիճակի դեմը շատ շուտ պետք է առնել, պետք է արգելակել:

Բայց ասել, որ կառավարության փոփոխությունը բավարար է, ճիշտ չէ: Կառավարության փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Հաջորդ կառավարությունը պետք է ցույց տա, որ ունակ է լսելու, աշխատելու ու բարելավելու ներդրումային միջավայրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում