Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը շարունակվում է (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Նախորդ նիստում նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին: Փաստաբանը միջնորդությունը հիմնավորել էր Դանիբեկյանի թույլ տված հանցագործությամբ (նա հրապարակել էր Գեւորգյանի տիկնոջն առնչվող բժշկական գաղտնիքը): Դատավորը միջնորդությունը մերժել էր:
Ավելի վաղ փաստաբանները ներկայացրել էին միանգամից մի քանի միջնորդություններ գործից դատախազներին, այդ թվում գլխավոր դատախազին հեռացնելու մասին: Դատավորն այս միջնորդությունները նույնպես մերժել էր:
Հիշեցնենք, որ սա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի առանձին վարույթ անջատված մասն է: Ամբաստանյալները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ: