Անհետ կորած հարազատներին որոնող շուրջ 2,4 հազար մարդ դիմել է Ղարաբաղում քաղաքացիների ընդունման կետ օգնության համար
Ստեփանակերտում շարունակում է գործել քաղաքացիների ընդունման կետը, որտեղ կազմակերպված է թեժ գիծ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաաղապահների միջոցով Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, ներառվում տվյալների բազայում եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքացիների ընդունման կետում օգնության համար ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ 584-ը՝ թեժ գծի հեռախոսակապի միջոցով: