Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի վրեժը լուծած հետախույզը
Արցախի հյուսիսարեւելյան հատվածի N զորամասի հետախուզության պետ, մայոր Գարիկ Մնացականյան (անունը փոխված է-հեղինակ): 2016 թվականի ապրիլի լույս 2-ի վաղ առավոտյան մասնացել է 116 մարտական դիրքը վերադարձնելուն: Սա այն դիրքն է, որտեղ հերոսի մահով ընկել էին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը:
Մեդիամաքսին տված հարցազրույցում հետախույզը պատմել է 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում հակառակորդի ձեռնարկած գրոհի եւ դիրքը հետ բերելու գործողության մասին:
***
Ապրիլի լույս 2-ի գիշերը, նկատելով հակառակորդի ակտիվությունը, վերադաս հրամանատարության համաձայնությամբ, իմ ենթակայության տակ գտնվող հետախուզական վաշտը բերել եմ մարտական առաջին աստիճանի պատրաստության:
Հակառակորդի կողմից ձեռնարկած հրետանային հարվածների եւ մարտական դիրքերից մեկի վրա ձեռնարկած բացահայտ գրոհի ընթացքում եղել եմ օպերատիվ խմբի ավագ եւ տեղյակ եմ եղել բոլոր միջոցառումներին, մշտական կապի մեջ եմ եղել 116 դիրքում գտնվող կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ: -

Մարտը ղեկավարվել է ըստ անհրաժեշտության: Հակառակորդի գրոհը կասեցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականցվել են տղաների կողմից: Երկու գրոհ տղաները կասեցրեցին ու հետ մղեցին հակառակորդին, բայց երրորդ փորձի ժամանակ, որը բերեց ուժերի ու տեխնիկայի գերակշիռ ճնշման, զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, տղաներից երեքին հաջողվեց հետ քաշվել ու սպասել թիկունքից օգնության եկող խմբին, իսկ Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը շարունակեցին մարտը:
Այդ ընթացքում հակառակորդը ներխուժեց մեր դիրք: Աբաջյանն ու Զոհրաբյանը վիրավորվել էին, հասել էին կացարանի մոտ, վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանն արնահոսությունից մահացել էր: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով իրավիճակի մասին: Տեսնելով իրեն մոտեցող խմբին` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց…
***
Առավոտյան ժամը 6-ի սահմաններում հրամանատարի կողմից խնդիր եմ ստացել անձամբ լինել այնտեղ: Գործակցելով տանկային դասակի հետ` զորամասի հետախուզական վաշտի ստորաբաժանման ուժերով հասել ենք տեղ ու Էդիկ Մալոյանի խմբի հետ դուրս «հրավիրել» հակառակորդին մեր տարածքից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: