Էրդողանը քննադատել է
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ և մի շարք եվրոպական երկրների արձագանքը Թուրքիայի բուհերից մեկում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, հաղորդում է Անադուլուն։
ԱՄՆ և եվրոպական երկրները չպետք է միջամտեն Թուրքիայի ներքին գործերին, ասել է Էրդողանը։ Արևմուտքում պետք է ուշադրություն դարձնեն իրենց սեփական խնդիրների վրա, ինչպես, օրինակ, ռասիզմի դրսևորումները ԱՄՆ-ում, իսկ Ֆրանսիայում՛ Դեղին ժիլետներ շարժման մասնակիցների հանդեպ բռնությունների կիրառումը։
Այս մասին հայտարարել է Էրդողանը, մեկնաբանելով արևմուտքի արձագանքը Ստամբուլի բուհերից մեկում տեղի ունեցածի վերաբերյալ։ Քննադատվել է նաև Լիբիայից թուրքական ռազմական կոնտինգենտի դուրս բերելու Ֆրանսիայի կոչը։ Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում, ներդրում է խաղաղության մեջ, ընդգծել է Էրդողանը։
Ավելին՝ այստեղ