Հադրութի ուղղությունից հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ
Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Հադրութի ուղղությունից: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:
Ավելին՝ այստեղ