Մահացել է «Բրիգադա» ֆիլմի աստղը
Մահացել է ռուս դերասան Վիտալի Ալշանսկին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Դերասանի անշնչացած մարմինը տանը հայտնաբերվել է փետրվարի 4-ին:
Մտերիմների խոսքերով, մինչ այդ դերասանը հաճախ գանգատվել է ճնշումից, սակայն մինչ մահանալու օրն իրեն լավ է զգացել:
Դերասանը 52 տարեկան էր:
Ալշանսկին կինոսերներին հայտնի է «Բումեր», «Բրիգադա», «Դիվերսանտ» ու այլ ֆիլմերից:
Ավելին՝ այստեղ