2020 թվականին ԵՏՄ ՀՆԱ նվազումը, նախնական տվյալներով, կազմել է 3,9 տոկոս
2020 թվականին Եվրասիական տնտեսական միության ՀՆԱ նվազումը, նախնական տվյալներով, կազմել է 3,9 տոկոս, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյսանիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
2021 թվականին ակնկալվում է, որ Միության ՀՆԱ-ն կաճի 3,2 տոկոսով, հավելել է նա: «Նախնական տվյալներով՝ 2020 թվականին որոշ նվազում սպասվում է, ճշգրտված տվյալները մի փոքր ավելի ուշ կլինեն, բայց առայժմ գնահատվում է 3,9 տոկոս: Բայց այն կանխատեսումները, որոնք արել է հանձնաժողովը, վկայում են, որ 2021 թվականը մեզ համար բավականին հաջող կլինի, եւ մենք ակնկալում ենք մեր Միության երկրների տնտեսությունների աճ՝ ոչ պակաս, քան 3,2 տոկոսով»,- ասել է Մյասնիկովիչը: