Ջալալ Հարությունյանը դավաճեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին
Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պահեստազորի գնդապետ, «Սիսական ջոկատի» 2-րդ վաշտի հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը։
«Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունի համար հարուցեցին քրեական գործ, պետք է ձերբակալություններ լինեին, սակայն այսօր այդ քրեական գործն այդպես հարուցված է, իսկ Ջալալ Հարությանին, որպեսզի լռի, առաջարկեցին պաշտոն, և մարդ, որը արցախցի է, լեյտենանտից հասել է մինչև պաշտպանության բանակի հրամանատար, անցել է բոլոր ուղիներով, դավաճանեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին։ Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Մարդը որոշում է կայացրել քայլել դավաճանական իշխանությունների հետ և քայլում է»,- նշեց Հովհաննիսյանը։
Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 2․5 տարվա ընթացքում հեռացրեց պատվարժան բոլոր գեներալներին՝ նրանց փոխարինելով պաշտոնամոլությամբ տառապող գեներալներով։
« Ես այսօր գործող գեներալներից շատերի հետ ծառայել եմ։ Եվ ես այսօր իմ խորը հիասթափությունը և զզվանք եմ արտահայտում իրենց կրած ուսադիրների և պատվի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը բանակը զինաթափեց և տվեց թուրքերին։ Ես հաղթանակած բանակի գնդապետ եմ, իսկ իրենք պարտված բանակի փալաս գեներալներ են։ Իսկական գեներալներ են եղել ՝ Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք, որոնց Նիկոլ Փաշինյանը հեռացրեց։ Ետևից եկան պաշտոնամոլությամբ և հայկական դավաճանությամբ տոգորվածները, և այդ գեներալները ոչինչ են»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի՝ այսօր հայ ժողովուրդն իր ուսերին կրում է այդ թուրքամոլ, թուրքահարճ իշխանությանը, սակայն որևէ բան չի էլ անում այդ լծից ազատվելու համար, քանի որ կորցրել է պատմական գոյատևման ձիրքն ու որակը։
Շարունակությունը՝ այստեղ