Ծննդկան է մահացել
Բեգլարյան բժշկական կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում 30-ամյա ծննդկան է մահացել։
Մահացած ծննդկան Նելլի Արշակյանի քույրը՝ Բելլա Արշակյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Փետրվարի 1-ին ժամը 10։30 կեսարյան հատմամբ աղջիկ է ունեցել։ Քույրս առողջական որևէ խնդիր չի ունեցել։ Նախկինում երկու երեխա էր ունեցել բնական ծննդաբերության ճանապարհով, քանի որ երեխայի պորտալարը փաթաթված էր այս անգամ կեսարյան հատմամբ է ունեցել։ Գիշերը ժամը չորսին քույրս՝ Նելլին, զանգահարել է ամուսնուն և ասել, որ իրեն ներարկում են արել, ինչից հետո վիճակը կտրուկ վատացել է։ Լուսադեմին վեցին քույրս մահացել է։ Ներարկող բժիշկը, ծնունդն ընդունող բժիշկը, այդ օրվա հերթապահ բժիշկներն ու բուժքույրները հիվանդանոցում չէին և մենք որևէ մեկնաբանություն չենք ստացել»:
Ավելին՝ այստեղ