4 բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա, շմոլ գազից թունավորում են ստացել
Փետրվարի 2-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորում են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1980թ. ծնված Ա. Ս.-ն և 1982թ. ծնված Ա. Ս.-ն, 2006թ. ծնված Լ. Ս.-ն և 2013թ. ծնված Ա. Ս.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են փետրվարի 1-ին ժամը 22:30-ի սահմաններում իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ավելին՝ այստեղ