Դատախազը հայտարարությամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի` երկրից դուրս գալու թույլտվության կապակցությամբ
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարություն է ներկայացրել փետրվարի 2-ի նիստին:
Ըստ այդ հայտարարության` դատարանը` ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլ է տվել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին 2021 թվականի փետրվարի 3-ից փետրվարի 8-ը դուրս գալ ՀՀ-ից: Դրա հիման վրա ժամանակավորապես դադարեցնել սահմանափակումները, ապա` նորից կիրառել:
«Նախորդ նիստին հարցը բարձրացվել էր եւ բացատրություն չէր ստացել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ հիմքով է նրան թույլատրվել դուրս գալ երկրից»,- հայտարարեց դատախազը:
Դատավորը պարզաբանեց, որ եթե դատախազը որոշումն անհիմն է համարում, ապա կարող է բողոքարկել այն: Դատախազը խնդրեց փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է որոշումը: Դատավոր Դանիբեկյանը խոստացավ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: